Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնդեցիներին փոխհատուցումը չի բավարարել (տեսանյութ)

Հասարակություն
b8cfcbf1338e03e57953390aca4bf390

ԱԺ-ում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Կոնդ թաղամասի բնակիչների խնդրին. «2007թ. Կոնդի տարածքը, հանրային գերակա շահի ներքո, օտարվեց ու պետք է բնակարաններ կառուցվեին բնակիչների համար, որը մինչ օրս չկա: Արդյունքում շուրջ 5000 բնակիչ փողոցում է մնացել»: Պատգամավորի հարցին պատասխանեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ ասելով. «Ձեր հարցին պատասխանելու համար Երեւանի քաղաքապետարանից փորձել ենք մանրամասն  պատասխաններ ստանալ: Պարզվել է՝ Կառավարությունը առաջին փուլում ծրագիրը ձախողել է, ու նոր միջոցներ ու գործիքներ է փնտրում, որ այս ծրագիրը լուծի: Արդյունքում այդ խնդիրը վերջնական լուծում դեռ չի ստացել: Կոնդի 70 ընտանիքի գույք հետ է փոխանցվել, նախատեսված 2-րդ շենքը հնարավոր է չկառուցվի, քանի որ բնակիչները գումարները հետ են վերցրել, իսկ մյուս բնակիչներին, որոնք նորակառույցում բնակարաններից հրաժարվել են, 100 մլն դրամի լրացուցիչ փոխհատուցում կլինի»: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ բնակիչները փոխհատուցման գումարի հետ կապված եւս առարկություն ունեն, քանի որ շուկայական գներին չի համապատասխանում. «Կան մարդիկ, որոնք այդ գումարները ճարահատյալ վերցրել են»: