A
A
Դիեգո Մարադոնան զայրացել է խորվաթ լրագրողների վրա (տեսանյութ)
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան զայրացել է խորվաթ լրագողների վրա, որոնք Զագրեբի օդնավակայանում ցանկացել են հարցազրույց վերցնել իրենից: «Ես այժմ ճանապարհորդում եմ: Ես ամենեւին էլ հիմար չեմ: Եթե հանդիպում կազմակերպեք, կզրուցենք: Միթե՞ դրան արժանի չեմ», - իրեն շրջապատած լրագրողներին ասել է նախկին ֆուտբոլիստը, որն իր կնոջ հետ ժամանել է Խորվաթիա, որպեսզի ներկա գտնվի թենիսի «Դեւիսի գավաթի» եզրափակիչ խաղին, որում նրա հայրենակիցները պետք է մրցեն խորվաթների հետ: