Բարդ ու անհաջողակ տարի. 2016-ը՝ քաղաքացիների աչքերով (տեսանյութ)
Երևանցիներից շատերի համար 2016 թվականը շատ չտարբերվեց նախորդներից։ Մարդկանց կենսակերպը հիմնականում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով է պայմանավորված։ «Մեզ համար 2016 թիվը շատ լավ տարի չի եղել, եղել են շատ դժբախտություններ, դժվարություններ, խոչընդոտներ, որ չենք կարողացել հաղթահարել»,- ասում է երևանցիներից մեկը։ 2016-ը հայաստանցիների համար անհանգիստ տարի էր։ Ապրիլին Արցախում ռազմական գործողությունները շատերին ոտքի հանեցին։ Թեժ էին ամռան ամիսները, «Սասնա ծռեր» գործողությունը ևս հիշարժաններից է։ Ըստ երևանցիների՝ այս տարի պետությունը գնաց դեպի զարգացո՞ւմ, թե՞ ընթացքը դեպի բացասական էր։ «Ես զարգացած ոչ մի բան չեմ տեսնում, բացարձակապես, ես միայն մինուսն եմ տեսնում»,- քաղաքացիներից մեկի կարծիքն է։ Չի բարելավվել նաև քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը։ «Անհաջողության տարի էր, ժողովրդի համար շատ վատ՝ սակավության, աղքատության տոկոսն ավելի շատ էր, քան թե մյուս տարիներին։ Մարդիկ շատ հոգսերով են ապրում, անհոգ չեն»։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ հնարավորություն են Հայաստանի զարգացումը դեպի դրականը փոխելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում