Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացի գնի թռիչք՝ 40 դրամով

Մարզեր
hac

2017 թ. հունվարի 10-ը գորիսեցիների համար  սովորական օր չէր, այն «նշանավորվեց»  հացի թանկացմամբ: Մի գիշերվա մեջ հացի գինը բարձրացավ 40 դրամով: Եթե մինչ այդ 480-500 գրամ քաշ ունեցող 1 հացը մարդիկ գնում էին 160 դրամով, ապա հունվարի 10-ից այդ նույն հացի համար նրանք  կվճարեն  200 դրամ: Լրագրողի  հարցին, թե ինչն է հացի կտրուկ թանկացման պատճառը, հաց արտադրողներից մեկը պատասխանեց. « 50 կգ-անոց 1 պարկ ալյուրը գնում էինք 10.400 դրամով, այժմ այդ նույն պարկի համար վճարում ենք 10.900 դրամ: Դրա համար էլ 40 դրամով բարձրացրել ենք հացի գինը, բայց այսուհետ հացի քաշը կազմելու է 600 գրամ»: