Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են կատարվել վարչապետի հանձնարարականները (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-harutyunyan

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ներկայացրեց նախորդ տարի վարչապետի տված հանձնարարականների կատարման ընթացքը. «Մինչեւ հունվարի 12-ը տրված հանձնարարականների հիման վրա մշակվել է 101 նախագիծ, որից 51-ն արդեն ընդունվել է»,- նշեց Դավիթ Հարությունյան ու առանձնացրեց  կատարված հանձնարարականներից մի քանիսը: Ըստ նրա՝  կարեւոր էր գնումների ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները. «Նոր համակարգը բարձրացրել է կառավարության հաշվետվողականությունն ու գնումների թափանցիկությունը»,- նշեց նա Նախարարը կարեւորեց նաեւ ՊՈԱԿ-ների աշխատակազմերի և ԾԻԳ-երի օպտիմալացումը. «2017 թվականին կրճատումների արդյունքում հնարավոր կլինի տնտեսել 3.9 միլիարդ դրամ»,- ասաց Դավիթ Հարությունյանը: