Լրագրողի լկտի հարցը պարտադրեց Լավրովին բացահայտել ակնհայտը. Շ.Քոչարյան (տեսանյութ)
Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ դիրքորոշման փոփոխություն չկար: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց փոխարտգործնախար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա` պարզ է նաեւ համանախագահների դիրքորոշումը, որոնք բազմիցս արվել են. «Ուղղակի Ադրբեջանը միշտ դրանից դուրս է գործել: Իսկ տվյալ պարագայում մի լրագրող իրեն թույլ է տվել այնպիսի մի անպարկեշտ մոտեցում, որն ուղղակի բերել է նրան, որ Լավրովը բացահայտել է այն, ինչ առանց այն էլ ակնհայտ էր»,- նշեց նա ու հավելեց, որ համանախագահները սովորաբար զգուշավոր են խոսում, սակայն տվյալ պարագայում լրագրողի հարցը այնքան լկտի էր, որ պարտադրեց բացահայտել: Դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները հավասարության նշան են դնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Շավարշ Քոչարյանը նկատեց, որ համանախագահների հայտարարությունները միշտ էլ այդպիսին են եղել. «Ու դա թերի է նաև նրանով, որ չկա հասցեագրում, իսկ դա հնարավորություն է տալիս Բաքվին գործել ավելի սանձարձակ»: Անդրադառնալով ԱՄՆ նախագահի փոփոխությանը եւ դրա ազդեցությանը Հայստանի վրա փոխարտգործնախարարը նշեց, որ ծայրահեղ ու մեծ տեղաշարժեր չեն լինի. «ԱՄՆ-ն կայացած պետություն է՝ իր բոլոր կառույցներով, նախագահից շատ բան է կախված, բայց ընդհանուր գծերով փոփոխություններ դժվար է պատկերացնել: Բայց բնական է կլինեն կորեկցիաներ, որը մեզ համար շատ կարեւոր է»: Մանրամասները՝ տեսանյութում