Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներքին շուկայում գործելն անիմաստ է. սփյուռքահայ գործարար (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-32

2012 թ-ին Հայաստանում հիմնված «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշյանի խորքերով, տարեկան շուրջ 1000-1500 սփյուռքահայ կամավոր եւ գիտակցաբար տեղափոխվում է Հայաստան՝ մշտական բնակության։ Նրա տեղեկացմամբ, իրենք աշխատում են շուրջ 4000 սփյուռքահայերի հետ, որոնք կամ արդեն վերադարձել են Հայաստան  կամ նման մտադրություն ունեն։ «Հայաստանի ներքին շուկան փոքր է, ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այստեղ ունենք մենաշնորհներ, ունենք օլիգարխներ, ունենք մրցակցության խնդիր։ Բայց նաեւ շուկայի խնդիր ունենք, դրա համար շատերը փորձում են խուսափել հարկերից, որպեսզի առավելություն ունենան մյուսների նկատմամբ, էստեղ գործելը անիմաստ է, քանի որ շուկան հագեցած է։ Հայրենադարձների առավելությունն այն է, որ նրանք գալիս են դրսից եւ հանդիսանում են Հայաստանը դրսի հետ կապող օղակ։ Օրինակ՝ գինեգործություն, զբոսաշրջություն, ծառայությունների մատուցում, չրագործություն, այս ոլորտներում հայրենադարձները կարող են նոր հնարավորություններ ստեղծել, որոնք կապված չեն ներքին շուկայի հետ»։ Գործարար Արտյոմ Թադեւոսյանը 20 տարի Մոսկվայում բնակվելուց հետո տեղափոխվել է Հայաստան եւ հիմնել չրերի արտադրամաս։ Արտադրանքը բացառապես արտահանում է Ռուսաստան, սակայն ծրագրում  է առաջիկայում նաեւ Եվրոպա եւ ԱՄՆ արտահանել։ Արդեն տարեկան 120 հազար դոլարի շրջանառություն ունի եւ ամեն տարի 20-30 տոկոս աճ է արձանագրում։ «Լարսի խնդիրն իհարկե մեզ համար էլ խոչընդոտներ առաջացնում է, բայց քանի-որ մենք գիտենք, որ այդ խնդիրը մշտապես առկա է, հիմա մինչեւ Լարսի փակվելը փորձում ենք ողջ արտադրանքն արտահանել»։ Կանադահայ Շանթ Չակմակը 2016 թ-ի մայիսին է տեղափոխվել Հայաստան, եկել էր 3 ամսով, սակայն որոշել է մշտապես բնակվել այստեղ։ Արդեն սեփական բիզնեսն ունի՝ օգտագործում են հայ կանանց ձեռքի աշխատանքը։ Ձեռագործ աշխատանքը, կավից պատրաստված իրերը եւ փափուկ խաղալիքները արտահանում եւ վաճառում են աշխարհի տարբեր երկրներում։ Լիբանանահայ Արմինե Փանոսյան-Ղազարյանը Հայաստան է տեղափոխվել 1.5 տարի առաջ։ Սկզբում անհատների անգլերեն է դասավանդել, հիմա արդեն աշխատում է իր ուսումնական կենտրոնը հիմնելու ուղղությամբ։