Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զարմանում եմ մեր քաղաքացիների համբերության վրա». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
marukyan

Կառավարության նիստերի դահլիճում այսօր «Ելք» դաշինքի առաջին համաժողովին դաշինքի անդամ, ԼՀԿ վարչության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ելույթում պատմեց մի դրվագ, որ այսօր էր տեղի ունեցել` համաժողովին գալիս. «Մեքենայիս համար կայանատեղ էի փնտրում, մի մարդ, իմանալով, որ գալիս եմ «Ելքի» համաժողովին, ասաց` մազալու մարդիկ եք` բոլորը մուտք են փնտրում, դուք ելք եք փնտրում»։ Նա ընդգծեց, որ «Ելքը» չի ստեղծվել այսինչին-այն ինչին միանալու համար, այլ ստեղծվել է՝ միավորելու ու հաղթելու համար. «Հետեւում եմ բոլոր ուժերի աշխարհացունց ելույթներին, սակայն չեմ լսել ժողովրդավարության մասին, իրավունքի գերակայության մասին։ Մենք ներկայացրել ենք ծրագրային հիմնադրույթներ։ ՀՀ-ն դարձել է դիսկոմֆորտային երկիր. մենք այդ փակուղուց առաջարկում ենք ելք։ Ես զարմանում եմ մեր քաղաքացիների համբերության վրա. նրանք սպասում են փոփոխությունների։ Փոփոխությունները գալիս են Հայաստան «Ելք» դաշինքի միջոցով` սա է ճանապարհը»: Անդրադառնալով իրենց դաշինքի կարգախոսին` պարոն Մարուքյանը նշեց, որ առաջին բառը ընտրությունն է, եւ դա պատահական չէ. «Տարիներ շարունակ մեր երկրում պրոպագանդում են, թե անհնարին է ընտրությունների միջոցով հասնել փոփոխությունների։ Սակայն կասեմ հակառակը` վառ օրինակ Վանաձորը, ՀՀԿ-ն դարձել է չամչի գրավ»: Վերջում նա կոչ արեց ընտրել «Ելք»-ին. «Պետք է հաղթի մեր պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը»: