A
A
1500 ընտրատեղամասում կտեղադրվի մեկական տեսախցիկ. հարցը որոշվեց. news.am
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին 1500 ընտրական տեղամասերում կտեղադրվի մեկական տեսախցիկ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է տեսախցիկների տեղադրման հարցով միջկուսակցական հանձնաժողովի ղեկավար, դաշնակցական Համլետ Աբրահամյանը` նշելով, որ որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած հանձնաժողովի նիստում: Ըստ Համլետ Աբրահամյանի` «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն հատկացնում է Եվրամիությունը, իսկ մնացածը` պետությունը: Նշենք, որ ԵՄ-ն մինչ այդ պատրաստ էր տրամադրել ընդամենը 1 մլն 600 հազար եվրո: 1500 տեղամասում 1-ական տեսախցիկ տեղադրելուն կողմ են քվեարկել եւ իշխանության, եւ ընդդիմության ներկայացուցիչները: Մանրամասները՝ այստեղ