Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժվարանցանելի ճանապարհներ կան

Հասարակություն
77229

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  Մասիսի, Արտաշատի,  Արարատի, Աշտարակի, Եղվարդի,  Մարալիկի,  Ախուրյանի,  Աշոցքի,  Ապարանի,  Աբովյանի,  Հրազդանի,   Սևանի, Մարտունու, Եղեգնաձորի, Սիսիանի, Վայքի  և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Վարդենյաց  լեռնանցքը: Ուժեղ  քամու և ցածր տեսանելիության  պատճառով  Բերդ – Ճամբարակ  ճանապարհը  դժվարանցանելի է: Թալինի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս   ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն