Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներդրել է «Որոնում» ծառայությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
xach

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներկայացնում է «Որոնում» ծառայությունը: Ծառայության գործունեությունն ուղղված է բնակչության տեղաշարժի արդյունքում կազմալուծված ընտանիքների վերամիավորմանը, պատերազմների, աղետների և հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների որոնմանը և զոհվածների շիրիմների վայրը հաստատող փաստաթղթերի հայտնաբերմանը, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում տարհանված, գերության մեջ և հարկադիր աշխատանքային գաղութներում գտնվելու փաստը հաստատող փաստաթղթերի որոնմանը և հատկացմանը: Հայկական Կարմիր խաչի ընկերության «Որոնում»  ծառայությունը տարեկան ստանում է մոտ 40-50 հայտ, որոնց մեծամասնությունը փակվում է դրական արդյունքով: