Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պ. Սվիտալսկին կօժանդակի կանխել ընտրախախտումները

Քաղաքականություն
svitalski-1

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության բարձր մակարդակը: Արթուր Դավթյանը  կարևորել  է արդյունավետ համագործակցությունը նաև ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք համապետական ընտրություններին նախորդող  ընտրական գործընթացների ընթացքում հնարավոր իրավախախտումները կանխելու, իրավական առումով ընտրության մասնակիցների իրազեկվածությունն ապահովելու ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման հարցում: ՀՀ-ում  ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին  նշել է, որ ԵՄ պատվիրակությունը կարևորում է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը: Դեսպան Սվիտալսկին, շնորհակալություն հայտնելով ՀՀ գլխավոր դատախազին նման նախաձեռնության համար, պատրաստակամություն է հայտնել  համատեղ աշխատանքների միջոցով օժանդակել նախընտրական գործընթացներում հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել  ՀՀ դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի հետ համագործակցությունը շարունակել աշխատանքային ընթացակարգով: