Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպացիներն ու ամերիկացիները տարբեր կերպ են գնահատում ՆԱՏՕ–ի օգուտը

Քաղաքականություն
sp-3

Sputnik.Կարծիք հարցախույզի համաձայն`եվրոպացիների մեծ մասը կարծում է, որ ներքին սպառնալիքներից պաշտպանվելու համարԵՄ-ին անհրաժեշտ է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնությունը, սակայն ամերիկացիների 48 տոկոսըհամամիտ չէ այդ պնդմանը։ Հետազոտությունն իրականացրել է Ifop ընկերությունը Sputnikգործակալության և ռադիոյի համար։ Իսկ ԱՄՆ-ում նմանկարծիք ունի հարցվածների 48%-ը։ Գերմանիայի (63%), Իտալիայի (65%) և Լեհաստանի (65%)բնակիչներն էլ առավել քան համոզված են, որ ԵՄ-ին պետք են ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն։Ֆրանսիայում (30%), Իսպանիայում (33%) և ԱՄՆ-ում (31%) ավելի շատ է այն մարդկանցթիվը, որոնք կարծում են, որ ԵՄ-ն կարող է ինքն իրեն պաշտպանել։ 50 տարեկանից ցածր մասնակիցներն ու ձախակողմյան կուսակցությունների կողմնակիցներըհիմնականում համարում են, որ իրենց ներքին անվտանգության համար ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-իկարիքը չունեն։ Բոլոր երկրներում, բացի Լեհաստանից, նման կարծիք են հայտնելբարձրագույն կրթություն և մեծ եկամուտ ունեցող մարդիկ։ ՆԱՏՕ-ի արդյունավետության վերաբերյալ հարցն արդիական է դարձել ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որի համաձայն` կազմակերպությունը կարևորկառույց է, բայց` հնացած։ Նա կոչ է արել բարեփոխումներ իրականացնել։ Հարցախույզի արդյունքները մեկնաբանել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Տասնամյակներ շարունակ, հատկապես Օբամայի կառավարման տարիներին թշնամուկերպար էր կերտվում։ Ստեղծվում էր հիստերիայի մթնոլորտ, ակտիվորեն առաջ էր տարվումայն գաղափարը, թե եվրոպացիները չեն կարող ինքնուրույն պաշտպանվել ուժեղ թշնամուց,և ասվածի տակ ենթադրվում էր Ռուսաստանը։ ԱՄՆ-ն հանդես էր գալիս պաշտպանիդերում, որը պետք է արտոնություններ ունենար այլ ոլորտներում` տնտեսական,հումանիտար, աշխարհաքաղաքական»։ Հարցումն անցկացրել է IFop ընկերությունը հոկտեմբերի 22-ից 26-ն ընկածժամանակահատվածում։ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում,Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում 18 տարեկանից բարձր 7043 մարդպատասխանել է հետևյալ հարցին` «ԵՄ-ն կարո՞ղ է ինքնուրույն պաշտպանվել ներքինսպառնալիքներից, թե՞ անհրաժեշտ է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնությունը»։ Ընտրանքնիրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալներիանճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/- 3,1տոկոս` 95 տոկոս վստահությանհավանականության դեպքում: Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտականընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում պարբերաբար հարցումներ ենանցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։