Որքանով է պահպանվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը. ՀՔԱՎ-ի տեղեկանքը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է իր հերթական տեղեկանքը՝ պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանման վերաբերյալ: Տեղեկանքը հիմնված է Կազմակերպություն դիմած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ նրանց իրավունքի իրականացմանն ուղղված իրավական խորհրդատվության շրջանակներում պետական կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացված հարցումների պատասխանների վրա: Ըստ այդմ՝ 2016 թ. տվյալների համաձայն՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները պահպանել են Տարածքային կառավարման և տեղ ական ինքնակառավարման մարմիններ ը, ՀՀ Հատուկ քննչական ծառայութ յունը, ՀՀ Գյուղատնտեսության նա խարարությունը, ՀՀ Բնապահպանութ յան նախարարությունը և ՀՀ Տնտեսական զարգացման և ներ դրումների նախարարությունը: Նկատենք, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ Մշակույթի և սպորտի նախարարությունը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2015 թ․աչքի են ընկել ավելի մեծ ճշտապահությամբ, քան 2016թ.-ին: Իսկ ահա ՀՀ Պաշտպանության նախարարությունը և ՀՀ Դատախազությունը թե 2015թ., թե 2016-ին իրենց ուղարկված տեղեկատվական հարցումներին ամենաշատ ուշացած պատասխան ուղարկած կառույցներն են։ Մանրամասները՝ տեղեկանքում