Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասում են ընտրակաշառք է, պարզվում է՝ պարտք են տալիս». Հ. Քոչարյան

Քաղաքականություն
p2

Այս պահին «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունները» թեմայով քննարկում է Ոստիկանությունում՝ լրագրողների ՀԿ-ների մասնակցությամբ։ Ոստիկանությունը ներկայացրեց նոր մշակված ընտրական ուղեցույց, որտեղ ըստ ոստիկանության ներկայացուցիչների հաշվի են առնվել բոլոր այն խնդիրները, որոնց բախվել են նախորդ ընտրությունների ժամանակ: Քննարկմանը ներկա իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադառնալով մշակված ուղեցույցին նշեց, որ պետք է նկատի ունենան ոչ միայն ոստիկանների գործողությունները բուն քվեարկության օրը, այլ նաեւ նախընտրական քարոզարշավի շրջանակներում. «Անհրաժեշտ է խիստ հսկողություն սահմանել նաեւ քրեորեն հետապնդելի արարքների նկատմամբ, մասնավորապես ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգերի հետ կապված»: Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը  նշում, որ ընտրակաշառքի հետ կապված դեպքերը հնարավոր է կանխարգելել հասարակության ակտիվ ջանքերի շնորհիվ. «Միեւնույն ժամանակ լինում են ահազանգեր, թե այս կամ այն երթուղայինում ընտրակաշառք են բաժանում, բայց երբ ոստիկանները տեղ են հասնում, պարզվում է ինչ-որ պարտքի հետ է կապված»: