Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կես մետր ձյուն՝ կառավարության նվիրած բնակարանում (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-47

Այս բնակարանը, որի դուռն  այդպես էլ չի բացվում,  կառավարության որոշմամբ՝ կնվիրաբերվի այնտեղ ապրողներին։ Բացի  Նազարբեկյան 48 շենքի 31-րդ բնակարանից,  կառավարությունը որոշել է նաեւ համար 40 տան բանալիները ընդմիշտ հանձնել այնտեղ փաստացի բնակվողներին։ Չտեսանկարանահանվելու պայմանով 40-րդ բնակարանի բնակիչները պատմեցին՝ սեփականության իրավունք ստանալու համար պայքարել են 9 տարի։ Իսկ բնակարանը որում ապրում են, գտնվում էր անմխիթար վիճակում, վերանորոգել են իրենց միջոցներով։ unnamed-45 Նազարբեկյան 48 շենքը հայտնի է կյանքի անբարենպաստ պայմաններով։ Կառավարությունը բնակիչներին սեփականության վկայականներ է տալիս՝ կիսաքանդ շենքում։ 9 հարկանի շենքը չունի վերելակ, տանիքն ամբողջությամբ բաց է՝ անձրևն ու ձյունը պատուհաս են դարձել շենքի բնակիչների համար։ Վերևի հարկերը մշտական խոնավության մեջ են։ «Սենց սեփականություն ես իմ թշնամուն էլ չեմ ցանկանա»,- ասում է բնակիչներից Անահիտ Իսպիրյանը։ unnamed-46 60-ամյա կինը Նազարբեկյան 48 շենքի առաջին բնակիչներից է։ 2003 թվականից ապրում էր երկրորդ հարկի բնակարանում։ 10 տարի ապրելուց հետո այդ բնակարանը այդպես էլ չսեփականաշնորհվեց, այլ նրան հանեցին այնտեղից, իսկ մեկ ամիս անտուն մնալուց հետո տիկին Անահիտի ընտանիքին  տուն հատկացվեց 8-րդ հարկում։ Բայց ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմանների բացակայությունը ծանր նստեց ընտանիքի վրա։ unnamed-44 «Վեց տարեկան երեխեն էս խոնավությունից աղիքների վրա խոց ունի, հիմա մայրը տարել է հիվանդանոց։ Հնարավոր չէր, երեխեքը տեղաշորից չէին հելնում, այս պայմաններից հիվանդանում էին, ուղարկել եմ վարձով, հիմա էլ փարոսս ստացա ուղարկել եմ վարձը»։ Կոմունալ որևէ հարմարություն այստեղ չկա։ «Նոյեմբեր ամսից մինչև հիմա ջուր չունեմ։ Կրում ենք ջուրը որտեղից հասնի։ Էթում եմ էն շենքից եմ բերում ջուր։ Մատերով քանդում ես էս պատերը սաղ քանդվում ա, հլը վերևը նայեք։  Վերևն էն օրը ցախ էին ջարդում էս կճեպները չըխկ-չըխկ գլխներիս թափվեց։ Ամեն դմբդմբոցներից հետո պետք է ավելն ու սավոկն առնես ցեմենտները հավաքես»,- ասում է Անահիտ Իսպիրյանը։ unnamed-48 Կառավարությունից քայքայված նվեր ստացել է նաև 9-րդ հարկում ապրող Հայկուհի Սմբատյանը։ Ձմռանը սարսափը այս տարի նրանց շրջանցել է, քանի որ անչափահաս որդու հետ բարեգործի վարձակալած տանն է անցկացնում։ Տանիք չունեցող այս բնակարանն   են  ստացել, չնայած որ Նազարբեկյան 48 շենքում կան ավելի բարելարգ ու չբնակեցված բնակարաններ։ unnamed-49 «Պետքգույքը կարող է ճշտել, որ շենքում կան բնակարաններ, որ չեն ապրում էդ մարդիկ, ում որ նվիրել է, գոնե ապրողին տան նորմալ տուն։ Ազատ բնակարանը 3-րդ համարինն էկնիքը վրան, դատարկ տուն է, խնդրում եմ, էս բաց երկնքից ինձ ու երեխայիս ազատեք»,- ասում է Հայկուհի Սմբատյանը։ Նազարբեկյան 48 հասցեի բնակիչները հույս ունեն, որ այս անգամ գոնե Կառավարությունը չի անտեսի իրենց պահանջները։ unnamed-50