Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տնտեսությամբ՝ ԵՏՄ, ֆինանսական համակարգով՝ եսիմ որտեղ» (տեսանյութ)

Քաղաքականություն
FAaSKKQmJMc

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր ԱԺ-ին ներկայացրեց իր անձնական հաշվի քաղվածքը: «25 տոկոսով մեր փայի արժեքը ավելացել է՝ չնայած փոխարժեքի տատանումներին եւ պետական արժեթղթերի տոկոսադրույքների տատանումներին՝ կապված ռուսական ճգնաժամի հետ: Այս պահի դրությամբ տարեկանացված իմ կատարողականը 13 տոկոսից բարձր է: Չկա ավանդ, որ 13 տոկոս երկարաժամկետ կապահովի»,- ներկայացրեց Ներսես Երիցյանը: Նրա խոսքերով՝ կուտակային կենսաթոշակային համակարգում ունենք 170 հազար մարդ, 100,000-ը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են՝ նոր շուկա մտնողները, բայց կան նաեւ կամավորներ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին զայրացրեց Ներսես Երիցյանի բացատրությունը: «2025 թիվը հայտարարվել է ռուբլու գոտի, դուք չեք ժխտել դա: Տնտեսությամբ չի լինի գնալ ԵՏՄ, ֆինանսական համակարգով եսիմորտեղ: Վեր կացեք,  նորմալ պատասխանեք ինձ: Մենք այսօր հպարտանում ենք, որ Վոլքսվագենում ապահովել ենք շահութաբերություն, այ քեզ բան, դրա համար էլ 0 տոկոս տնտեսական աճով ենք փակել , այ քեզ բան» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն հակադարձեց: «Այ քեզ բան, անցնենք առաջ»: ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: