A
A
Վարկերի տույժեր ու տուգանքներ չե՞ն լինի (տեսանյութ)
««Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրինագծի մեխը վարկերի վաղաժամկետ մարումն է», -ԱԺ նիստում օրինագծի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը. «Երկար վարկը միշտ չէ, որ լավ է, շատ տոկոս ես մարում: Իսկ այս օրինագծով մարդիկ առանց էական ծախսերի վարկերը կկարողանան մարել: Երեք տարուց հետո ընդհանրապես ծախս չպետք է լինի՝ ոչ գրավի ձևակերպման, ոչ գրավի տեղափոխման համար, չպետք է լինեն նաև վարկի տույժեր, տուգանքներ: Մարդն ամբողջությամբ ազատվում է դրանցից»,-ասաց Երիցյանը: Բացի սա, օրինագիծը կարգուկանոն է մտցնելու նաև հիփոթեքի պայմանագրերում այնպես, որ վարկատուն չկարողանա հնարովի վճարներ առաջադրել կամ անսահամանփակ տույժեր նշանակել: