Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդեմ «Գյումրեցու ոգու» դատական նիստը կրկին հետաձգվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
1486564760_dat

Փետրվարի 8-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր` Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հայցն ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության» գործով նախնական դատական նիստը: Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը դատական հայց էր ներկայացրել «Գյումրեցու ոգի» կուսակցության դեմ` 2016 թվականի սեպտեմբերի 30-ին, տեղական հեռուստաընկերություններով «Ճանաչիր» խորագրով տեսանյութը հեռարձակելու համար: Հայցի պահանջը զրպարտությունը հերքելու, փոխհատուցում վճարելու, վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու մասին է: Դատական այս նիստը ևս հետաձգվել է, պատճառն այն էր, որ հայցվոր կողմը դատարանին չէր ներկայացրել վեճի առարկա հանդիսացող տեսանյութի երիզը: Պատասխանող կողմը միջնորդություն է ներկայացրել` իրեն հանձնել գործով ապացույց հանդիսացող նյութը և տալ ժամանակ՝ այն մանրամասնորեն ուսումնասիրելու նպատակով: Դատարանը բավարարել է միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 22-ին: «Ցայգ» ՀԸ տեսանյութը