Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծեծվողները դաշինք են կազմում ծեծողների հետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Araqelyan

Իրականում Հայաստանում կա մեկ մարդու իշխանություն, դա Սերժ Սարգսյանի իշխանությունն է, եւ ՀՀԿ-ն այդ մարդու իշխանությունը լեգիտիմացնելու դերի մեջ  է։  Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն հիմա հլու- հնազանդ կատարում է Սերժ Սարգսյանի հանձնարարականները։ Նրա կարծիքով, ընտրությունների ընթացքում կլինի մրցակցային մթնոլորտ, բայց հիմնական նպատակը չի լուծվի. «Հիմնական նպատակն այն է, որ վստահությունը իշխանության հանդեպ մեծանա, ընտրություններից հետո դա տեղի չի ունենա, քանի որ մարդիկ համոզված են լինելու, որ իշխանությունը, որ ձեւավորված է՝ իրենցը չէ։ Այդպես էլ լինելու է՝ իրենցը չի լինելու»։ Նրա դիտարկմամբ, եթե ընտրողներին բաժանենք խմբերի, ապա առաջին խմբում նրանք են, ովքեր կուզենան, որ ՀՀԿ-ն շարունակի ունենալ այն դերակատարումը, որ հիմա ունի, երկրորդ խմբում նրանք են, ովքեր ուզում են, որ ՀՀԿ-ն կորցնի իր  ներկայիս դերակատարումը։ Սակայն երկրորդ խումբը եւս բաժանվում է երկու մասի. նրանց մի մասն ուզում է ունենալ այն դերակատարումը, որ ներկայումս ունի ՀՀԿ-ն, մյուս մասն ուզում է, որ իշխանության գա նոր ուժ, որը չի անի այն, ինչ անում է ՀՀԿ-ն, սակայն չի տեսնում կամ չի պատկերացնում այն ուժին, որ ունակ է լուրջ փոփոխություններ անել։ Այս առումով լուրջ գաղափարական պայքար չի սպասվում, նման պայքար կլիներ, եթե ձեւավորվեր քաղաքական ուժերի մեկ ճակատ, որը նպատակ կդներ ՀՀԿ-ին իշխանությունից զրկել։ Նման ճակատ այսօր չկա։  Այն քաղաքական ուժերը, որ կարող էին միավորվել հիմա՝ գիտակցում են, որ իրենք ի զորու չեն նոր որակի քաղաքական իշխանություն ձեւավորել։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանն անդրադառնալով ձեւավորվող դաշինքներին՝ ասաց, որ տպավորությունն այն է, որ բոլորը տառապում են այսպես կոչված ՝ «Նորվեգյան սինդրոմով», երբ դահիճները եւ զոհերը եկել ու գրկախառնվել են, ու հիմա միասին գնում են ընտրությունների։ «Մարտի 1-ի դերակատարները ՝ Սեյրան Օհանյանը եւ ամենը պարտակող Վարդան Օսկանյանը, միավորվում են ծեծ կերած Արմեն Մարտիրոսյանի հետ։ Ծառուկյանի հրոսակների կողմից ծեծ կերած Լյուդմիլա Սարգսյանը եւ Սոցիալ- դեմոկրատները հիմա նետվել են Ծառուկյանի գիրկը, այսինքն, ոչ մի գաղափարական պայքար ընտրություններում դեռեւս չի նշմարվում»։