Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրակեղծիքները դարձան ժողովրդի համար մեկ օրվա սնունդ. Կոռնիձորցի Արո (տեսանյութ)

Քաղաքականություն
Aro-nkar

Նախկին ոստիկանները հոգնել են երկրի ղեկավար մարմիններում նույն դեմքերին տեսնելուց։ Իշխանությունները միայն մեկ նպատակ են դրել՝ ձեռքում պահել ղեկավար պաշտոնները. ասում է Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը. «Ժամանակն է նրանց հիշեցնել հզոր Հայաստան, իրավական պետություն, զարգացած երկիր, բարեկեցիկ կյանք կառուցելու մասին նախկինում նրանց տված խոստումները, որոնք ոչ միայն չեն կատարվել, այլ հենց այդ իշխանության վարած ապաշնորհ քաղաքականության շնորհիվ վտանգվել է պետության գոյությունը»։ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունն ակտիվորեն կմասնակցի առաջիկա քաղաքական գործընթացներին։ Երեք օրից կազմակերպության հրամանատարական խորհրդի նիստում կորոշեն՝ ընտրություններում որ ուժին են սատարելու։ Պարոն Սարգսյանը նշում է. «Միանշանակ ոչ իշխանական ուժ, լինելու է այն ուժը, որը որ լծվելու է Հայաստանն այս ծանր վիճակից հանելուն։ Միանշանակ՝ մենք ճառ ասող չենք, մենք զանգ կախող ենք։ Որ քաղաքական ուժի կամ դաշինքի կողքը կանգնեցինք, այդ ուժն անպայման կերտելու է հզոր հաղթանակ»։ Նախկին ոստիկաններն ապրիլի 2-ին կդիտարկեն նաև ընտրությունների ընթացքը։ Եվրամիության և ԱՄՆ աջակցությամբ 200 դիտորդ է վերապատրաստվել։ Սակայն սա էլ չի կանխի ընտրակեղծիքները, եթե քաղաքացիները նախկին ընտրությունների վարքը դրսևորեն։  «Ընտրակեղծիքները դարձան ժողովրդի համար սպասելիք, մեկ օրվա ստամոքսի սնունդ։ Հինգ տարվա փորհացը փոխում են տվյալ ժամի ժամահացի հետ։ Ժողովուրդը կարող է ծախվել  ծախու կուսակցական այրերի պես ու ինքն իրեն նետի ջրհորը»,- ասում է Կոռնիձորցի Արոն, նույն ինքը՝ Արա Խուդավերդյանը։ Նա ևս միության անդամներից է։ Երկրում անարդարության մթնոլորտն է Կոռնիձորցի Արոյին ու ընկերներին դրդել ակտիվ լինել ընտրություններում։ Կոռուպցիան ու պետական թալանը վերացնելու ներկա իշխանավորների խոստումները արժանահավատ չեն։ «Ո՞նց կարող է վերանալ, եթե մարդիկ փորձում են պաշտոններ ստանձնել, որ գրպաններ լցնեն, դեպուտատ դառնան, որ բիզնեսներն առաջ գնան»։  Մանրամասները՝ տեսանյութում