Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրական գործընթացում վեճերը պետք է լուծվեն 5 րոպեում» (տեսանյութ)

Քաղաքականություն
kyh-1

«Ընտրական գործընթացում բոլոր հարցերը պետք է լուծվեն 5 րոպեի ընթացքում: Ենթադրենք, ձեր տանը հրդեհ է: Առաջինն ի՞նչ կանեք՝ ջուր կլցնե՞ք, թե՞ երկու օր կսպասեք, որ տունն այրվի, ու նոր միայն կգանգատվեք: Նույն պրոցեսն էլ այստեղ է»,- ասում է Ընտրական վեճերի լուծման փորձագետ Ջոն Հարդին Յանգը: Ընտրական վեճերի  լուծման գործընթացների բարելավման նպատակով հրավիրված քննարկմանը ներկա փորձագետը ամերիկյան օրինակով է կիսվում ու պնդում, որ գրավոր բողոքներ պետք է լինեն միայն եզակի դեպքերում. «Դիմում -բողոք պետք է ներկայացնել միայն մի դեպքում, երբ հանձնաժողովի նախագահը չի կարողանում լուծել ծագած խնդիրը: Բայց  պետք է այնպիսի մեխանիզմներ լինեն, այնպիսի պատրաստված թիմ, որ ամեն ինչ տեղում լուծվի»: Քննարկման մասնակիցները ողջունում են ամերիկացի մասնագետի դիտարկումները, բայց միեւնույն ժամանակ նշում են, թե ինչ խոչընդոտներ կարող են լինել Հայաստանում: Եթե անգամ ամերիկացի փորձագետի առաջարկներ կյանքի կոչվեն, ապա դրանք չեն լինի առաջիկա ԱԺ ընտրություններին. «Ընտրական օրենսգիրքը  ուղղված չի նրան, որ այս ամենը կարգավորվի: Այդ տեխնիկական միջոցները միայն աչքակապություն են»,- նշում է իրավապաշտպան  Արթուր Սաքունցը:  Ավելին՝ տեսանյութով