Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Զոհրաբյանը պատասխանում է, Ռուբեն Սահակյանը՝ լռում (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-59

Փաստաբանների պալատի Խորհրդի անդամների ընտրությանն այսօր մասնակցում էր նաև ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։ Հանուն ինչի՞ նա քվեարկեց, հարցին պատասխանում է. «Չեմ կարող ասել, քանի որ քվեարկությունը գաղտի է»։ Բայց այնուամենայնիվ խոսեց սպասելիքներից. « Ում օգտին էլ քվեարկեմ, ամենակարևորը՝ ձևավորվելու է լեգիտիմ Խորհուրդ և Կարգապահական նախապատրաստողներ, իսկ դա ամենակարևորն է»։ Փաստաբաններից ոմանք պնդում են, որ ՓՊ Խորհուրդը չի կարողանում լիարժեք վերահսկել նախագահի գործունեությունը, հնարավոր չի լինում նաև թափանցիկություն ապահովել։ Արա Զոհրաբյանը, չցականալով ասելիքը տեղավորել հակաքարոզչության շրջանակներում, միաժամանակ ասաց. «Չեմ ցանկանում, որ հակաքարոզչություն լինի ուղղակի Փաստաբանների պալատի դեմ մեղադրանքները հերքելու տեսակետից կներկայացնեմ իմ կարծիքը։ Նախ՝ երբ հնչում էր տեսակետ, որ Փաստաբանների պալատի հաշվետվությունները չկան, մենք տեղյակ չենք ինչ է տեղի ունենում, հետո իրենք պարզեցին, որ այդ հաշվետվությունները կան՝ կայքում տեղադրված են»։ Նա նաև մեկնաբանեց շրջանառվող լուրերը, որ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը գոհ չէ իր գործունեությունից. «Ինքս անձամբ իրենից այդպիսի բան չեմ լսել։ Իհարկե՝ իմ գործունեությունից կարող է շատ մարդիկ գոհ չլինեն, այդ թվում նաև՝ ես։ Ես ինքս էլ միշտ ինքնաքննադատաբար եմ վերաբերում իմ գործունեությանը։ Եվ կարծում եմ, որ այո, ես ինքս էլ ունեմ շատ թերություններ, որոնք պետք է աշխատելու ընթացքում շտկել»։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը ևս քվեարկության էր ներկայացել։ Նա Փաստաբանների պալատի առաջին նախագահն է, 2013-ին նրան այդ պաշտոնում Արա Զոհրաբյանը փոխարինեց։ Պարոն Սահակյանը որոշել է ընդգրկվել ՓՊ Խորհրդի կազմում, իսկ թե ինչ նպատակներ է դրել իր առջև, չցանկացավ մեկնաբանել։ «Էսօր Փաստաբանների պալատի Խորհրդի անդամների հերթական ընտրությունն է։ Ինձ համար փետրվարի 10 և փետրվարի 13-ը միանշանակ լռության օրեր են, և որպեսզի իմ կողմից արտասանված որևէ խոսք չդիտվի որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն, ինչը հնարավոր է, ճիշտ կլինի, որ ես այսօր լռեմ»։ Փոխարեն պարոն Սահակյանը նշեց, որ ինքն այսօր գարնան շունչն է զգացել՝ չնայած ցրտաշունչ ձմռանը։ Մանրամասները՝ տեսանյութում