«Աստվածային փոչուկը» 50 տարեկան է
Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոն այսօր նշում է իր ծննդյան 50-ամյակը: «Աստվածային փոչուկը», որ նրան անվանել են երկար մազեր պահելու եւ թելով կապելու համար, իր կեսդարյա հոբելյանը դիմավորում է առանց իր սիրած սպորտի՝ ֆուտբոլի: «Իմ ողջ կյանքում ես մնացել են այնպես, ինչպես այն տղան, որը ֆուտբոլ է սիրում եւ քնում է գնդակի հետ: Իմ մազերն արդեն սպիտակել են, դեմքիս կնճիռներ են հայտնվել, սակայն երազանքներս մնացել են նույնը՝ հաջողության հասնել իմ սիրված մարզաձեւում», - ասում է Ռոբերտո Բաջիոն: 50-ամյա վետերանը վերջերս ՈՒԵՖԱ-ի պրեֆեսիոնալ մարզչի աևտոնագիր է ստացել եւ պատրաստվում է աշխատել իտալական թիմերից մեկում: «Ես 20 տարի ֆուտբոլ եմ խաղացել: Դա ինձ կյանքի ուսուցիչ չի դարձրել, սակայն ցանկանում եմ աշխատել երիտասարդների հետ: Գիտեմ, որ նրանք խորհուրդներ չեն սիրում, ինքս էլ այդպիսին եմ եղել, բայց առանց մեծամտության, ցանկանում եմ նրանց որոշ բաներ սովորեցնել», - խոստովանել է նախկին ֆուտբոլիստը: Իսկ թե ինչպիսի բնավորության գիծ է ունեցել Ռոբերտո Բաջոն, վկայում է սույն պատմությունը: Երբ «Ֆիորենտինայի» ղեկավարությունը նրան ռեկորդային գնով վաճառում է «Յուվենթուսին», ֆուտբոլիստը իր շնորհանդեսի ժամանակ հրաժարվում է կրել նոր ակումբի շարֆը: Երկու թիմերի առաջին հանդիպման ժամանակ Ռոբերտո Բաջոն չի ցանկացել իրացնել «Ֆիորենտինայի» դարպասին նշանակված 11մ հարվածը, իսկ խաղից հետո մոտեցել է իր նախկին թիմի երկրպագուներին եւ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Եվ վերջինը, Ռոբերտո Բաջոն իտալացի միակ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել աշխարհի երեք առաջնություններում: