A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Եվգենի Տոմաշեւսկու հետ
Շարժայում մեկնարկած ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» առաջին փուլի մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան: Մեր շախմատիստը համաձայն վիճակահանության 1-ին տուրում սեւ խաղաքարերով մրցեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ: Կեղմերը զգուշավոր մարտավարություն ընտրեցին եւ չդիմեցին կտրուկ գրոհների: Արդյունքում, մեկական ձի եւ զինվոր փոխանակելուց հետո նրանք 22-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Մրցաշարային աղյուսակը գլխավորեցին երեք շախմատիստ, որոնք հաղթանակով սկսեցին մրցաշարը: Նրանցից մեկը՝ անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսը, երկրորդ տուրում կլինի Լեւոն Արոնյանի մրցակիցը: Մեր շախմատիստը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: