Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է առանց թույլտվության գործող արտադրամաս

Հասարակություն
unnamed4

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները օրերս, սննդի շղթայի օպերատորներին հաշվառելու նպատակով կատարած շրջայցի ընթացքում Գյումրի, քաղաքի Սունդուկյան 47 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության գործող հացի և կիսաֆաբրիկատների արտադրամաս: Արտադրամասը գործել է խիստ հակահիգիենիկ պայմաններում.  արտադրվել է 3 տեսակի հաց և լավաշ, իսկ կիսաֆաբրիկատների արտադրամասը, որտեղ առկա է եղել մսեղիք և կիսաֆաբրիկատների արտադրության համար անհրաժեշտ պարագաներ,  տվյալ պահին չի գործել: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, տեղեկատվությունը փոխանցվել է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: unnamed5 unnamed6 unnamed7