Մարդիկ նախընտրում են բժշկի չդիմել (տեսանյութ)
Հայաստանում նախընտրում են բժշկի չդիմել՝ նախապես գուշակելով, թե ինչ մեծ ծախսերի հետ է դա կապված: Համակարգի նման վիճակը, սակայն, ըստ մեր համաքաղաքացիների՝ ամենեւին բժիշկների մեղքը չէ։ Առողջապահության ոլորտի փոփոխությունների տեսլականները իրենց նախընտրական ծրագրերում ներկայացրել են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը: Խնդրի լուծումը կուսակցություններն ու դաշինքները պատկերացնում են ապահովագրական համակարգի բարելավմամբ ու պետական բյուջետային ֆինանսավորման բարձրացմամբ: Մեր համաքաղաքացիները, սակայն, ոչ մի նախընտրական խոստման չեն հավատում: Նրանք հիշում էին խորհրդային տարիները, երբ բուժօգնությունն ամբողջությամբ անվճար էր: Ոչ մի կուսակցություն բոլոր խավերի համար անվճար բուժօգնության համակարգի ներդրում չի առաջարկել: Ավելին՝ տեսանյութով