Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այնպես չէ, որ պապերս են կառուցել ԱԺ պատերը» (տեսանյութ)

Քաղաքականություն
arzumanyan

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը չի լինի նոր ԱԺ-ում, սակայն կարծում է, որ նոր խորհրդարանում յուրաքանչյուր պատգամավոր իր կոլորիտը կբերի. «Շատ կարեւոր է, որ ընդդիմադիր դաշտը ներկայացված է՝ ի դեմս Ելքի: Կարծում եմ՝ նույն հետեւողականությամբ նա կշարունակի բարձրաձայնել դժգոհ հասարակության խնդիրները, եւ պայքարել ժողովրդավարության կայացման համար»: Նրա կարծիքով՝ ԱԺ անցել է մեկ ընդդիմադիր ուժ՝ ի դեմս Ելք դաշինքի, եւ հետեւաբար, ինքն էլ կստանձնի ընդդիմության դերակատարումը. «Ես շատ վտանգավոր եմ համարում, որ այն ուժերը, որոնք ընտրություններից հետո չեն անցել ԱԺ, քննադատում են ընդդիմադիր դաշտի անցած պատգամավորներին: Սա հին ցավ է ՀՀ իրականության մեջ, երբ այն ուժը, որը չի ստանում մանդատ, հորդորում է մանդատ ստացածին վայր դնել մանդատը, իսկ եթե անցել է, ասում է՝ իշխանության պրոյեկտ են: Սա արատավոր երեւույթ է, ու յուրաքանչյուրը թող մտածի իր արած սխալների մասին եւ գիտակցի՝ ինչի է ստացել մեկ ու կես տոկոս, այլ ոչ՝ ինը»: Ըստ նրա՝ նոր ԱԺ-ում կլինեն ուժեր, որոնք կհայտարարեն իրենց ընդդիմադիր, բայց իր համար ընդդիմադիր դաշտը այս պահին ներկայացնում է միայն Ելք դաշինքը. «Ես ինքս Ելքին ԱԺ ընտրություններին ձայն չեմ տվել, սակայն շնորհավորել եմ ու ասել եմ, որ ուրախ եմ՝ հրաշալի անցկացրած կոմպանիայի համար, որ կարող են պատկառելի ներկայություն ունենալ ԱԺ-ում»: Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ ինքը չի ափսոսում, որ նոր ԱԺ-ում չի լինի. տարբեր տեղերից մշտապես տարբեր առաջարկներ է ստանում. «Ես միշտ եղել եմ քաղաքականության մեջ ու այնպես չէ, որ պապերս են կառուցել ԱԺ պատերը... Սա հերթական փորձառությունն էր, որի միջով անցա ես: Տարբեր ոլորտներում եմ աշխատել՝ թե իշխանության, թե ընդդիմության հետ: Այնպես որ, այլեւս ցանկություն չունեմ՝ նորից անցնել այդ փորձը ԱԺ-ում»: Իսկ թե ինչու չմասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին, նրա պատասխանը մեկն էր. «Ինձ ոչ գյուղապետի, ոչ քաղաքապետի պաշտոնը չի հետաքրքրում ընդհանրապես»: