Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղանակը՝ տոնական օրերին

Հասարակություն
rainy5

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մայիսյան տոնական օրերին եղանակի տեսությունը: Մայիսի 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 8-ին և 9-ին կրկին կեսօրից հետո ամպրոպային բնույթի անձրևները կպահպանվեն միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում և Երևանում մայիսի 8-ին և 9-ին օրվա ընթացքում հիմնականում կգերակշռի արևային եղանակ, միայն ուշ երեկոյան նշված գոտիների առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ին հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 3-4 աստիճանով: