Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առողջապահությունը՝ «Քաղաքականացված բիզնեսի մեջ թաղված դեղագործական բիզնեսի կցորդ»

Կարևոր լուրեր Հասարակություն
zaruhi-postanjyan

Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Սիրելի ընկերներ և լրագրողներ, Ձեզ եմ ներկայացնում մեր ծրագրային այն դրույթները որոնք ընդգրկում են սոցիալական քաղաքականության և առողջապահության ոլորտները: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Երեւանցիների սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական նպատակն է սոցիալական ռիսկերի կառավարումը, նվազեցումը եւ կանխարգելումը: Սոցիալական քաղաքականությունը պետք է ներառի հստակ սահմանված սոցիալական պաշտպանության համակարգ, որի հիման վրա բնակչության խոցելի խմբերին հնարավորություն կընձեռվի օգտվել հատուկ ծրագրերից: Հանրային միջոցների հաշվին սոցիալապես անապահով, անօթեւան խավերին անհրաժեշտ է տրամադրել ժամանակավոր բնակելի կացարաններ: Ֆինանսական, բնակարանային եւ այլ միջոցներով պետք է աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին: ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող, Երեւանի ենթակայությամբ գործող 32 առողջապահական կազմակերպություն է առկա: Առողջապահական համակարգը ենթադրում է շենք եւ շինություն, կադրեր, սարքավորումներ, ենթակառուցվածքներ, որոնք բոլորն էլ անմխիթար վիճակում են, ինչի հիմնավորումը ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառաբանությամբ պայմանավորելը ճիշտ չէ: Պատճառն այդ ֆինանսական միջոցների սխալ եւ ոչ նպատակային օգտագործումն է: Առողջապահության ներկա համակարգը կարելի է բնութագրել մի քանի բառով` : Նման համակարգը ոչ թե կանխում եւ բուժում է հիվանդությունները, այլ ընդհակառակն` ավելացնում է հիվանդների քանակը, քանի որ բիզնեսի ծաղկման համար հումք է պետք: Առողջապահական համակարգի խնդիրը հիմնականում պետք է ուղղված լինի առողջության պահպանմանը եւ հիվանդությունների կանխարգելմանը: Երեւանի առողջապահական խնդիրները ներառում են. • առողջապահության ծառայության որակի բարձրացում, • առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովում, • առողջապահական հիմնարկների հիմնանորոգում, գույքի եւ բժշկական պարագաների արդիականացում, • Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական բոլոր հիմնարկների համակարգչայնացում եւ ինտերնետ խորհրդատվության ցանցի ստեղծում, • օգտագործվելիք դեղորայքի ցանկի հստակեցում` շեշտը դնելով հայրենական արտադրության դեղորայքի վրա, • ստեղծել կայք, որտեղ ցանկացած բժիշկ կարող է հանդես գալ առաջարկություններով եւ դիտողություններով, • բժշկական պարզեցված ուղեցույցների ստեղծում, որը ներկայումս նախարարության կողմից վերածվել է փողերի լվացման բիզնեսի եւ արվում է ապահովագրական համակարգի իբրեւ թե ամրապնդման համար` ուղեցույցների կազմման տեսքով: