Ֆիրդուսիում տարածքի կռիվ է եղբայրների միջև (տեսանյութ)
Երեւանի կենտրոնում կռիվ է ընկել։ «Ես պահի տակ ընկել եմ ներքև, ես սկսեցի ղժղժալ, ասեց՝ ինչ ուզում եք արեք, մենք մեր գործը պիտի անենք գնանք»։ Լաուրա Առաքելյանն այսօր առավոտ ԴԱՀԿ աշխատակիցների հետ միջադեպն է վերհիշում. «Առանց կատարողական թերթիկի ինձ հանել են իմ 100 տարվա օգտագործման տարածքից, որտեղ ես գումար եմ ներդրել, որտեղ ես ապրում եմ, որտեղ ես տնօրինում եմ»։ Կինը պնդում է՝ շինությունը պատկանում է իրեն, բայց սեփականության իրավունքը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն տվել է Ֆիրդուսի 12/8 հասցեի բնակիչ Հովիկ Հովհաննիսյանին։ «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատողները Երևանի Ֆիրդուսի 12/8 հասցեում գտնվող անշարժ գույքի չափագրման ժամանակ կազմել է կեղծ փաստաթուղթ, հատակագիծ, որտեղ ընդգրկվել է իմ կողմից տիրապետվող Ֆիրդուսի 12 հասցեում գտնվող շինությունը»։ Լաուրա Առաքելյանը դիմել է ոստիկանություն և քրեական գործ է հարուցվել գործարքը կատարած Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն դեմ։ Բայց այդ փաստն անտեսելով՝ ԴԱՀԿ-ն փոխել է շինության կողպեքը՝ օգտագործման իրավունքը վերցնելով իրենցից։ Միանգամայն այլ պատմություն է ներկայացնում հակառակ կողմը։ Հովիկ Հովհաննիսյանը նախ հերքում է հարևանի պնդումը, թե ԴԱՀԿ աշխատակիցներն առանց կատարողական թերթիկի են վտարել իրենց. «Ցույց եմ տալիս կատարողական թերթիկը, որի հիման վրա ԴԱՀԿ աշխատողները կատարել են վտարումը»։ Հովիկ Հովհաննիսյանի հերքում է հարևանի պնդումը, որ ինքն ապօրինի կերպով է կից շինության սեփականատերը դարձել։ «Բոլոր վիճելի հարցերը լուծում ա դատարանը, 2007 թվականի հոկտեմբերից մինչև հիմա քաղաքի բոլոր դատարանները՝ 90 դատավոր էդ հարցը լսել, ու մերժել են իրենց, 90 դատավոր չէին կարող սխալվել»։ Լաուրա Առաքելյանը հակադարձում է. «Դատարանները կեղծ են, դատարաններն ապօրինի են արել ամեն ինչը»։ Այս ամբողջ պատմության մեջ հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ դեռեւս 2007թ-ին այս տարածքները համարվել են գերակա շահ: