Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանցիները ոգեւորված չեն ավագանու ընտրություններով (տեսանյութ)

Հասարակություն
qaxaqaciner-nkar

Երեւանցիները առանձնակի ոգեւորված չեն առաջիկա կիրակի օրվա ընտրություններով։  «Մարդիկ սոցիալապես անապահով են ու այս ամենն իրենց չի հետաքրքրում»,- ասում է քաղաքացիներից մեկը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այս օրերին կատարել է հարցումներ ու պարզել, որ հաղթելու ամենամեծ շանսերն ունի ՀՀԿ-ն. «Վստահությունը, որ կարող են ինչ որ բան անել Փոստանջյանը կամ Փաշինյանը՝ քիչ է, Տարոն Մարգարյանն ունի հենք, նա թաղապետ է եղել, հետո է եկել»: Երեւանի բնակչությունը պահպանողական է, պարզաբանում է սոցիոլոգը. «Մարդիկ ունեն բիզնես, խանութ, ցանկացած փոփոխություն իրենց համար վտանգ է, դրա համար իրենք նախընտրում են ոչինչ չփոխել» Մյուս երկու քաղաքական ուժերի  շանսերը կետրոնը գնահատել է հաշվի առնելով ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների արդյունքները. «ԵԼՔ-ը Երեւանում հավաքել է 70,000 հազար ձայն ԱԺ ընտրություններում: Եթե այդ ձայները պահպանվեն , դա լինում է մոտ 20 տոկոս։ Զարուհի Փոստանջյանը նոր է մտել քաղաքական դաշտ եւ նա լավագույն դեպքում կարող է հավաքել այն ընդդիմադիրների ձայները, որոնք ավագանու ընտրություններին չեն մասնակցում»: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Մեծամասնություն ձեւավորած քաղաքական ուժն էլ կընտրի քաղաքապետին։