Փողը Ազատեկում գրեթե չլսված բան է (տեսանյութ)
Վայոց ձորի Ազատեկ գյուղում այնքան բնական պատճառներ կան Հանրապետականին անդամագրվելու: Օրինակ, մարդը 15 տարի է, քաղաքականության մեջ է: Մտնում է մի խանութ, որտեղ վաճառողը մի քանի միլիոն դրամի պարտքի ցուցակ ունի: Ինքն էլ՝ Հանրապետականի անդամ: Բոլորը նրան պարտք են՝ եւ հանրապետականները, եւ անկուսակցականները։ Վաճառողը հնարավորինս անկեղծ է, Ազատեկ գյուղն ապագա չունի, գուցե այդ պատճառով Հանրապետականն Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ գրավել է երկրորդ տեղը։ Փողը Ազատեկում գրեթե չլսված բան է: Այստեղ ավելի ընդունված է ապրանքափոխանակությունը: Գյուղի խնձորի համով հպարտացող կինը չի էլ մտածում գումարով խնձոր վաճառելու մասին։ Նրա դուստրը երազանք ունի՝ դառնալ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, բայց կարծում է, թե դժվար իրականանալի երազանք է: Փողի պակասը Ազատեկը դարձրել է անհեռանկար գյուղ: Դա նույնիսկ բոլոր իշխող կուսակցությունների միջով անցած ծերունին կվկայի. «Գյուղի մասին մտածող վաբշե... Ո՞վ ա մտածում Ազատեկը ինչ ա, ինչով ա զբաղվում, ինչ ա անում: Ոչ մեկը»: Ազատեկը շրջապատված է ապագա հանքերով, որտեղից պատրաստվում են արդյունահանել ոսկի եւ ուրան: Գյուղացիները չեն բացառում, որ դա կփոխի իրենց կյանքը: Ավելին՝ տեսանյութով