Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արձանագրվել են բրուցելոզի դեպքեր (տեսանյութ)

Հասարակություն
d4b4fbbc1dbbd2e3782b61518158a06c

Հայաստանի մի քանի մարզերում  կրկին արձանագրվել են բրուցելոզի դեպքեր: «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանի կարծիքով՝ դեպքերն արդեն տեղայնացվել են, քանի որ ամեն անգամ չի կատարվում պատշաճ հակահամաճարակային գործողություններ. «Ես հիշում եմ, խորհրդային տարիներին, երբ բրուցելյոզ էր հայտնաբերվում, այդ անասնագոմը մի քանի անգամ դեզինֆեկցիա էին անում, հետո 6 ամիս չէին թողնում  այնտեղ անասուն պահել:  Այն արոտավայրը, որտեղ բրուցելոզով հիվանդ անասուններ էին եղել, փակվում էր: Իսկ հիմա էդ ամենը չկա, դրա համար էլ  դեպքերը անընդհատ կրկնվում են»: Ըստ նրա մեղավոր են նաեւ գյուղացիները, որոնք ժամանակին չեն պատվաստում անասուններին: Մարկետոլոգ Ռուբեն Հայթյանի գնահատմամբ  էլ ամոթ է, որ 21-րդ դարում դեռ չեն կարողանում այս հարցը լուծել. «Սա գյուղնախարարության բացթողումն է ,  թերացումն է, եթե այս փոքրիկ երկրում այդքան հաճախ բռնկումներ են լինում ուրեմն այդ կառույցը լավ չի աշխատում»: