Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասվում է քամու ուժգնացում

Հասարակություն
nepogoda

 Հանրապետության տարածքում`

Հունիսի 16-ի կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 18-20-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ին կնվազի 2-4 աստիճանով, 18-19-ը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Հունիսի 16-ի կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-20-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ և կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           37.10C (2006 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝               6.60C (1966 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝           22.40C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: