Վարժանք. քաղաքացիները կտարհանվեն ճոպանուղուց
Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու խափանման դեպքում մարդկանց տարհանումը բարձրությունից» թեմայով: Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թ.-ից: 2004-2007 թթ. ճոպանուղին ամբողջությամբ փոխարինվել է և զինվել լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ ակտիվ և անվտանգ հանգիստ ապահովելով զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար: Նմանատիպ վարժանքը տուրիստական կարևորագույն վայրերից մեկում առաջնային է և աննախադեպ: Արտակարգ պատահարների ժամանակ փրկարարական գործողություններին նախևառաջ խանգարում է քաղաքացիների խուճապը, ուստի վարժանքի ընթացքում փրկարարները քննարկում և հաղթահարում են հնարավոր ցանկացած արգելք՝ մարդկանց տարհանումը կազմակերպելու համար: Ուսումնավարժանքի նպատակներն էին.
- բարձրացնել փրկարարական աշխատանքները ղեկավարող անձանց գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատման, ներգրավված ուժերի և միջոցների ղեկավարման ուղղությամբ. • կատարելագործել ուսումնավարժությանը ներգրավված ուժերի գործնական հմտությունները փրկարարական աշխատանքների ժամանակ. • ստուգել կազմակերպության անձնակազմի պարտականությունների կատարումը՝ մինչև համապատասխան ստորաբաժանումների ժամանումը: