Ֆլեշմոբ Երևանում՝ Յոգայի միջազգային օրվա առթիվ (տեսանյութ)
Այսօր Հայաստանի յոգայի սիրահարները և բուն յոգայով զբաղվողները ֆլեշմոբով տոնել են Յոգայի միջազգային օրը: Ավանդույթի համաձայն՝ նրանք հավաքվել են Թումանյան այգում: Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը: Յոգան 5000-ամյա ֆիզիկական, մտավոր և հոգևոր պրակտիկա է, որը ծագել է Հնդկաստանում: Նրա նպատակն է վերափոխել մարմինն ու միտքը: Յոգան մարմնավորում է մտքի և մարմնի, մտածողության և արարքի, զսպվածության և իրագործման միասնությունը, այն ներդաշնակություն է մարդու և բնության միջև, առողջության և բարեկեցության ամբողջական մոտեցում: 2014թ. սեպտեմբերի 27-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կոչ արեց հունիսի 21-ը ճանաչել որպես Յոգայի միջազգային օր: Իսկ 2014թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակեց հունիսի 21-ը որպես Յոգայի միջազգային օր: Հունիսի 21-ն ընտրվել է, քանի որ դա ամառային արևադարձի օրն է` տարվա ամենաերկար օրը: Յոգայի միջազգային օրն առաջին անգամ կնշվի ողջ աշխարհում: