Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության ծրագրի արդյունավետությունը կախված է գործարար միջավայրի բարելավումից․քննարկում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
3

«Ամփոփում» հաղորդման բանախոսները քննարկում են Հայաստանում աշխատանքի եւ արժանապատիվ վարձատրության վերաբերյալ խնդիրները։ Անդրադարձ է արվում նաեւ Կառավարության կողմից հաստատված «2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրին», համաձայն որի, նպատակ կա աղքատության մակարդակը նվազեցնել 12 տոկոսային կետով, իսկ անվանական նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով: Հաղորդման բանախոսներն են` - Արմինե Մաթոսյանը, ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի եւ աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ, - Արսեն Մանուկյանը, սոցիալական, աշխատանքի շուկայի բարեփոխումների քաղաքականության և իրավական հարցերով փորձագետ, - Ֆելիքս Էգերգլյուսը, Գերմանական Արհմիությունների միության երիտասարդական կրթական բաժնի ղեկավար: Քննարկումը վարում է Ampop.am կայքի հիմնադիր-խմբագիր Սուրեն Դեհերյանը: Հաղորդումներն՝ իբրեւ հավելված, հասանելի կլինեն նաեւ Ampop.am կայքի թեմատիկ ուսումնասիրություններում։