Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաշտոցի պուրակում 3 շաբաթ առաջ այրվածքներ ստացած քաղաքացին մահացավ

Հասարակություն
default

Երեւանի Մաշտոցի պուրակում՝ «Մարգարյան» հիվանդանոցին հարակից տարածքում, բաց մալուխների պատճառով հունիսի 2-ին խորը այրվածքներ ստացած տղամարդը մահացել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: 56-ամյա տղամարդն այրվածքներ էր ստացել դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի շրջանում: Նա ստացել էր նաեւ շնչուղիների այրվածք: Ընդհանուր առմամբ, այրվել էր տղամարդու մարմնի 50 տոկոսից ավելին: Ըստ ԱԻՆ ծառայության հրապարակած տեղեկատվության՝ դեպքի վայրում առկա է եղել մալուխային գծերի փորված գետնուղի, բաց մալուխներ եւ տեղի է ունեցել գետնի տակով անցնող մալուխների կարճ միացում, ինչի հետեւանքով քաղաքացին այրվածքներ է ստացել: Իրավապահ մարմինները դեպքի վերաբերյալ դեռեւս որեւէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել: