Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

48 պաշտոնյայից 16-ի զավակներն ազատվել են ծառայությունից (տեսանյութ)

Քաղաքականություն
vigen1

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՊՆ-ին է ներկայացրել 48 պաշտոնյաների զավակների անուններ՝ խնդրելով պարզաբանել՝ նրանց որ մասն է ծառայել բանակում։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր այս առիթով վիճակագրություն ներկայացրեց՝ 16-ը չի ծառայել տարբեր պատճառներով։ «48 հոգու ցուցակ էր տրված: 48-ից 26-ը ծառայել են,  2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն, մեկը պահեստազորի բժշկական սպա է, որը ակտիվ ծառայություն չի անցել: 6 հոգի ունի տարկետման իրավունք ունի, իսկ 16-ը ազատված է ծառայությունից»,- նշեց նախարարը: Այսպիսով՝ 70%-ը ծառայել են, ինչը նախարարին չբավարարող թիվ է։ Նախարարը նաեւ ասաց, որ այս պահին կան բարձր պաշտոնյաների զավակներ, որոնք ծառայում են նաեւ առաջնագծում. «Նրանցից առնվազն 2-ն ունեն զորացրման ցուցում՝ պայմանավորված առողջությամբ, բայց զորացրում չենք իրականացնում։ Դուք պատկերացրեք էդ ընտանիքի վիճակը, որը չի միջամտել զորակոչի ժամանակ, մի տարի անցել է  զորակոչից, երեխան ծառայում է, ունի առողջական լուրջ խնդիր, պիտի զորացրվի, և հայրն ինձ ասում է՝ կարա՞նք չզորացրենք: Ես հասկանում եմ, որ դա իմ կողմից սխալ է, բայց նաև հասկանում եմ ծնողի համապատասխան միջնորդությունը»:  Նախարարը մի բարձ պաշտոնյայի որդու դեպք ներկայացրեց, որը դիմել է՝ սպայական ծառայության համար, սակայն հարթաթության համար չեն ներգրավել ծրագրում։ Նախարարը, իր դիրքը չարաշահելով, նրան ներգրավել է ծրագրում՝ հիմնավորելով, որ 3-րդ կարգի հարթաթաթությունը չպետք է խանգարի սպային։