Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորագրահավաք՝ ընդդեմ Սևանա լճի ջրառի

Հասարակություն
b795f2e4aea0c4d67021a7ac806279a5

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը change. org-ում ստորագրահավաք է նախառնել՝ ընդդեմ Սևանա լճի ջրառի։ ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել:  Սևանա  լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գիտական,  ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակություն: Այն քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրած է  «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում: Լճից հավելյալ ջրառի դեպքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի նոր ճահճացման գործընթացին: Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի լճի ջերմաստիաճանային ռեժիմի խախտումը, ինչը կազդի լճի կենդանի օրգանիզմների վրա:   Ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության (ՎՊ խորհրդի 2015թ. մարտի 20-ի թիվ 7/7 որոշում) 2013թ-ին «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի ջրկորուստը կազմել է 175,800.0 հազ. մ3 կամ փաստացի ստացված ջրի 35.0%-ը, իսկ 2014թ-ին ` 206,610.0 հազ. մ3 կամ փաստացի ստացված ջրի 36.91%-ը:       Միացե՛ք Սևանա լիճը փրկելու և Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծը մերժվելու պահանջին:        «S.O.S. Սևան» նախաձեռնությունը` ի դեմս 72 կազմակերպությունների, այս պահանջն արդեն ուղարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ՀՀ ԱԺ պատգամավորներին: