Հաջորդ հանգստյան օրերը՝ գունեղ ու զվարճալի
Դուք արդեն կարող եք պլանավորել ձեր հաջորդ հանգստյան օրերը: Տարվա ամենագունազարդ իրադարձությունը` գունագեղ վազքը, արդեն երրորդ տարին Հայաստանում է: Այս տարի վազքը կկայանա մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում, հուլիսի 16-ին: Կազմակերպիչները վստահեցնում են՝ Yerevan Color Run-ը ձեր կյանքի ամենաուրախ և զվարթ հինգ կիլոմետրերն են: Սա վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի 35 երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան: Սա վազք է, որտեղ սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի: Նպատակն է միավորել դրական մարդկանց և երջանկացնել Հայաստանը: Մինչ այդ՝ հուլիսի 15-ին, կարող եք մասնակցել Dilijan Music Fest 2017 բացօթյա երաժշտական փառատոնին: Միջոցառումը իրականացվելու է Scholae Mundi Armenia-ի և Dilijan Community Center-ի աջակցությամբ: Փառատոնը սկսվելու է առավոտյան ժամը 10:00-ին, ավարտվելու է 22:00-ին և նախատեսված է 16+ տարիքային խմբի համար: Ամբողջ օրը Երևանի կենտրոնից գործելու են հատուկ փառատոնի համար նախատեսված Երևան-Դիլիջան-Երևան երթուղիներ, որոնք աշխատելու են միայն փառատոնի մասնակիցներին տեղափոխելու համար: Միջոցառման ամբողջ ընթացքում Non-stop ելույթ են ունենալու մայրաքաղաքի լավագույն DJ-ներից 12-ը՝ Vareria Ershova, Ocean, Smoove, Lucy Sowa, Dape, Candy Floss, Karina K, Diana, DJ Donz, Alen Hertz, Guevo, Shant: Տարածքում լինելու է Food-court, Bar, ցուցահանդես, հանգստի գոտի, իրականացվելու են նվերների խաղարկություններ և ակցիաներ: Լինելու են հատուկ հրավիրված ու շատ սիրված արտիստ-հյուրեր և բազում այլ անակնկալներ։