Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատիսի լանջին այրվել է 60 հա բուսածածկույթ. գյուղացիները հասել են օգնության

Հասարակություն

Հուլիսի 19-ին, ժամը 13:22-ին տեղեկություն է ստացվել, որ Ակունք-Զառ միջհամայնքային ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:44-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ակունք գյուղից թվով 60 հոգի, իսկ Զառ գյուղից՝ թվով 30 հոգի՝ գյուղապետերի գլխավորությամբ: Ակունք և Զառ գյուղերի միջնամասում՝ Հատիս սարի լանջին, այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ, որից մոտ 20 հա՝ գարու արտեր: Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: ԱԻՆ