A
A
Կրասարի նոր եկեղեցին՝ տարբեր եկեղեցիների նմանությամբ (տեսանյութ)
Կրասարում եկեղեցաշինությունն իրականացրել են Պապիկյան եղբայրները: Բարերարները ծնունդով Աշոցքի տարածաշրջանի Կրասար համայնքից են: Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն օրհնել է եկեղեցին: Արարողության ավարտին տեղադրվել է զանգակատան խաչը: Եկեղեցին Սուրբ Բարսեղ կեսարացի հայրապետի անունը կկրի` ի հիշատակ Բարսեղ Պապիկյանի: Ցայգ ՀԸ տեսանյութը