Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երաժշտական Հայաստանը»՝ ավելի շատ մասնակիցներով ու բարձր որակով (տեսանյութ)

Մշակույթ
quyrer

Լավ երաժիշտի համար, պարզվում է, երեք շաբաթը քիչ ժամանակ չէ ոչ միայն վարպետանալու իր մասնագիտական գործիքի վրա, այլև կարելի է նոր գործիքի տիրապետել, ինչպես օրինակ արգենտինաբնակ այս հնդկուհին։   gala  «Հայկական բարեգործական ընդհանուր միության արդեն հինգերորդ տարին անցկացվող «Երաժշտական Հայաստանը» հրաշալի ծրագիր է և կարծում եմ, որ հրաշալի ապագա պետք է ունենա, - ասում է Սվետլանա Նավասարդյանը։ - Օտարերկրյա մասնակիցներին հնարավորություն է տալիս ոչ միայն իրենց գիտելիքները կատարելագործել և հմտանալ մասնագիտական առումով,այլև ծանոթանալ երկրին, պատմությանը։ Իսկ մեր դրսում ապրող հայրենակիցներին ավելի լավ ճանաչելու իրենց հայրենիքը»։ Բագրատ Վարդանյանը, որ վարպետության դասընթաց է անցկացրել հենց առաջին ծրագրից, նշում է, որ այս տարի մակարդակը բավական բարձր է։ Այս տարվա իր ուսանողներն, օրինակ, շատ պատրաստված ջութակահարներ են, շնորհալի երաժիշտներ են և զուտ ստեղծագործական դասընթաց են անցկացրել։   Աշակերտները հիմնականում գոհ են ծրագրից ու դասախոսական կազմից, ոմանց սակայն զարմացրել էր դասավանդման մեթոդը։ Ալեքսանդրա և Լիլյա Յարալյան քույրերն (գլխավոր լուսանկարում) առաջին անգամ չեն Հայաստանում, և բացի այս ծրագրից, երկրորդ տարին է՝ որպես կամավոր աշխատում են «Օրրան» բարեգործական կազմակերպությունում։ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Դալար Կազանչյանի խոսքով՝ ուրախ են, որ այս տարի ոչ միայն թվով են շատ մասնակիցները, այլև որակապես՝ բարձր, և որ օտար երկրներից գալիս են ծանոթանալու մեր հարուստ մշակույթին։  Հույն ջութակահարին Հայաստան էր բերել ցանկությունը ծանոթանալու իր առաջին ուսուցչի և սիրված աղջկա պատմական հայրենիքին։ jutakahar Երբ իմացավ, որ վարպետության դասեր է ստանալու Բագրատ Վարդանյանից, որը Ժան Տեր-Մերկերյանի սանն է եղել, անակնկալի եկավ։ «Մտքովս նույնիսկ չէր անցնում նման բան։ Ֆանտաստիկ էր»,-ասում է նա։ Դասընթացների մասնակիցները ստացած հմտությունները ցուցադրեցին Գալա-համերգին։