Սաստիկ շոգեր՝ Եվրոպայում. Ալբանիան օգնություն է խնդրել ԵՄ-ից
Գրանցվող ծայրահեղ շոգ եղանակը մինչև այս հարյուրամյակի վերջը Եվրոպայում կարող է 152 հազար մարդու կյանք խլել, եթե կլիմայի փոփոխության դեմ պայքար չծավալվի։
Գիտնականները հաշվել են, որ այս թիվը նախորդ հարյուրամյակների համեմատ 50 անգամ մեծ է։
Առավել վտանգավոր իրավիճակ է ստեղծվել հարավային Եվրոպայում։ Այս շաբաթ այստեղ մինչև 44 աստիճան շոգ է գրանցվել։ Անսովոր՝ սովորականից 10 աստիճանով բարձր է ջերմաստիճանը Իտալիայում։
Մի քանի մահ է արդեն գրանցվել Ռումինիայում և Լեհաստանում, ողջ Եվրոպայի տարածքում տասնյակ մարդիկ են հիվանդանոց ընկել արևահարության հետևանքով։
Ալբանիան Եվրամիությանն է դիմել՝ օգնության խնդրանքով՝ մայրաքաղաք Տիրանայում հրդեհների դեմ պայքարելու համար։ Հրդեհավտանգ իրավիճակներ են նաև Խորվաթիայի ու Չեռնոգորիայի անտառներում, մասամբ նաև՝ Ֆրանսիայում։
Ավելին՝ այստեղ