Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամավորները մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին. տեսանյութ (տեսանյութ)

Հասարակություն
xosrov-2

Հայկական բնապահպանական ճակատը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են կամավորները սեփական ուժերով հանգցնում Խոսրովի անտառում օգոստոսի 12-ից բռնկված հրդեհը։ «Խոսրովի արգելոցում ըստ աշխատակիցների արդեն երևի այրվել է 8-10 000 հեկտար տարածք։ Սա էկոլոգիական աղետ է, որի պատճառներն ունեն լուրջ վերլուծության կարիք։ Օգոստոսի 14-ին կամավորներով գնացել էինք և տեղում ականատես եղել սարսափելի վիճակին։ Արգելոցի աշխատողներն անում էին ամեն ինչ անտառը փրկելու համար, սակայն չկար լուրջ և կազմակերպված աջակցություն ԱԻՆ-ի կողմից։ Մենք օգնեցինք ամբողջ օրն ինչպես կարող էինք»։