Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոնալդ Թրամփը փոթորիկին նախապատրաստվելու կոչ է արել. թարմացված

Քաղաքականություն
donald

13.44 Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝  ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը նախապատրաստվում է Իրմա անվանումը կրող ծովամրրկին, որը Կարիբյան մի քանի կղզիներ ավերելուց հետո շարժվում է դեպի այստեղ: Այն Ֆլորիդա կհասնի կիրակի վաղ առավոտյան: Իրմա ծովամրրիկը, որն այս պահին ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը, Կարիբյան ծովի ավազանում գտնվող Բարբուդա կղզում ավերել է գրեթե բոլոր կառույցները: Մոտ մեկ միլիոն մարդ Պուերտո Ռիկոյում զրկվել է էլեկտրականությունից: Ու եթե մրրկի այսպես ասած աչքը, այսինքն’ կենտրոնն անցնի Ֆլորիդայի վրայով, հետեւանքները կլինեն աղետալի: Ինչպես մասնագետներից Սեթ Բորենստայնն է ասում, Իրման իր ուժգնությամբ ռեկորդ է սահմանել ամբողջ աշխարհում: Այն արդեն 37 ժամ փչում է ժամում 285 կմ արագությամբ: Ի դեպ Իրմայի ճանապարհի վրա են գտնվում նաեւ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի հանգստավայրը եւ մի շարք այլ սեփականություններ: Թրամփը լրագրողներին ասել է, թե Ֆլորիդան հնարավորինս լավ է պատրաստվել դիմավորելու Իրմային: Այս պահին Ֆլորիդայի ճանապարհները խճողված են ու խցանված, երբ մարդկանց մի մասը կատարում է մի քանի օրվա համար գնումներ, մյուս մասը’ մտածում այստեղից հեռանալու մասին: Թեքսաս նահանգում Հարվեյ ծովամրրկից հետո փրկարարական աշխատանքներին մասնակցած փրկարարները պատրաստվում են մեկնել Ֆլորիդա, ուր իրավիճակն ավելի ծանր է լինելու: Ամերիկյան Կարմիր խաչ կազմակերպության ներկայացուցիչ Փոլ Քարդենի խոսքերով, իրենք պատրաստվում են մարզել հավելյալ կամավորների: ‘’Նրանց մենք երկու շաբաթով տեղաբաշխելու ենք տարբեր հատվածներում, որոնք իրենց աշխատանքները կիրականացնեն հիմնականում Արեւելյան ափում’’, ասում է նա: Շաբաթ օրվանից տարհանումներ են սկսվել նաեւ հարեւան Ջորջիա եւ Հարավային Քարոլինա նահանգներում, քանի որ Իրման Ֆլորիդայից ուղղություն է վերցնելու դեպի այս նահանգները: Իրման ամենաուժգինը հարվածելու է Կուբայի արեւելյան ու կենտրոնական հատվածներին, երբ ծովամրրկի աչքն անցնի Կուբայի հյուսիսային ափերի ու Բահամաների միջեւ ընկած տարածքով: 13.2o. BBC-ի փոխանցմամբ այս պահին Ֆլորիդայի ափերին բարձրանում է ջրի մակարդակը: Սպասվում է, որ փոթորիկը ջրով կծածկի բազմաթիվ շրջաններ: Տեղի իշխանությունները հրահանգ են ստացել տարհանել ավելի քան 6,3 մլն բնակիչների, որոնք ապրում են այդ շրջաններում:  Սակայն, շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Պիկ Սկոթթ նահանգի նահանգապետը զգուշացրել է, որ բնակչությանը տարհանելը բավական ռիսկային է, քանի որ բաց են թողել տարածքը լքելու ամենահարմար պահը: Ավելի քան 200 հազար մարդ Ֆլորիդայի նահանգում մնացել է առանց էլեկտրաէներգիայի:   Այս պահին «Իրմա»  փոթորիկը շարժվում է Թամփ քաղաքի ուղղությամբ: ............................... «Իրմա» անվամբ փոթորիկը, որն արդեն հասնում է հինգերորդ աստիճանի, մոտենում է ԱՄՆ Ֆլորիդայի նահանգին: Որոշում է կայացվել փակել նահանգում գտնվող  երկու ատոմակայանները: Այս մասին տեղեկանում ենք Корреспондент.net-ից  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քեմփ Դեւիդում ԱՄՆ դաշնային կառավարության անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված «Իրմա» փոթորկին նախապատրաստվելուն: Նա այս մասին հայտնել է «Թվիթերի» իր էջում: «Այս փոթորիկն ահռելի կործանաար ուժ ունի, ես բոլորին խնդրում եմ, ովքեր կհայտնվեն նրա ներգործության գոտում, կատարել իշխանությունների ցուցումները: , ուստի անվտանգության հարցերը պետք է առաջին տեղում լինեն»,- ասել է Թրամփը՝ դիմելով երկրի քաղաքացիներին եւ խորհրդակցությանը մասնակցող կառավարության անդամներին: Թրամփը նշել է, որ իր վարչակազմը շուրջօրյա ռեժիմով հետեւում է «Իրմա» փոթորկի ազդեցության գոտու իրավիճակին եւ հնարավոր ամեն ինչ անելու է օգնության կարիք ունեցողներին սատարելու համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»: