A
A
Թրամփն ու Էրդողանը համաձայնել են ամրապնդել հարաբերությունները. Ազատություն
Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել`համաձայնելով ամրապնդել հարաբերությունները` չնայած մի շարք հարցերում առկա տարաձայնություններին: Ըստ Թուրքիայի նախագահական նստավայրի, երկու առաջնորդները փաստել են, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները ռազմավարական են և ընդգծել են տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ համագործակցելու կարևորությունը: Հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Էրդողանը համաձայնել են նաև հանդիպել հաջորդ շաբաթ մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի վեհաժողովում, եթե նման հնարավորություն ստեղծվի: Ավելին՝ այստեղ