Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատալոնիայում ոստիկանների հետ բախումների ժամանակ տուժել է 38 մարդ

Քաղաքականություն
Untitled3

Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակ է բացել կենտրոնական Բարսելոնայի ընտրատեղամասերից մեկում: Այս մասին հայտնում է BBC-ին, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:  ЭФЕ տեղեկատվական գործակալությունն էլ հայտնել է, որ առնվազն մեկ մարդ հոսպիտալացվել է այդ տեղամասում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարման ժամանակ: Քաղաքացին  Ֆրանս պրեսին հայտնել է, որ ոստիկանների արձակած ռետինե փամփուշտից վիրավորվել է ոտքը: Կատալոնիայի Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժել է 38 մարդ: Իսպանական իշխանությունները սակայն չեն հաստատում այդ տեղեկությունը: Հիշեցնենք, որ այսօր Կատալոնիայում անկախության հանրաքվե է անցկացվում: Կատալոնիան ուզում է Իսպանիայից անջատվել: Իսպանիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել փակել Կատալոնիայի ընտրատեղամասերը: Դատարանի որոշմանը հրաժարվել է ենթարկվել կատալոնական ոստիկանությունը: Այդ դերն իր վրա է վերցրել Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի եւ ազգային ոստիկանության ուժերը, որոնց հետ էլ բախվում է Կատալոնիայի ընտրազանգվածը: